Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ՖԱԴ (մսնգ.) [ֆիզիկաաշխարհագրական դիրք] - Բնական գործոններով պայմանավորված ֆիզիկաաշխարհագրական դիրքը (ՖԱԴ) գործնականում անփոփոխ է:  ՀՀ, 27.05.98        

ՖԱԹՀ/«Ֆաթահ» [Պաղեստինի ազգային ազատագրական շարժում] - արաբ. Հարաքաթ ալ-թահրիր ալ-Ֆիլիստինիյա (հապավում է ֆաթհ/ֆաթահ  «հաղթանակ, նվաճում» բառի հակառակ ուղղությամբ) | Հորդանան գետի արևմտյան ափին կշարունակի իշխել ՖԱԹՀ-ը։ ՀԶր, 22.06.07 | Բազմաթիվ պաղեստինցիներ դժգոհ էին «Ֆաթահ» կուսակցության կառավարումից։ ԱՁ

ՖԱՄ [Ֆերմերների ազգային միություն] - ՖԱՄ-ի նախագահի խոսքերով, շատ գյուղացիներ լքում են հայրենի հողերը:   ԳՇ, 31.05-6.06.00

ՖԱՕ [Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն] - FAO (անգլ.)  - Food and Agricultural Organization [of the United Nations] | Հռոմում են՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) գրասենյակը, քրիստոնեության կենտրոն, քաղաք-պետություն Վատիկանը, միջազգային մի շարք դրամատներ։ Աշխ. էջ 193

ՖԲՔ [ֆինանսաբանկային քոլեջ] - ՖԲՔ-ի մասնագետները քոլեջների տնօրեններին առաջարկեցին տեղում հարցեր առաջադրելու միջոցով որոշել գլխավոր անելիքը:  ԳՇ, 17-23.05.00

ՖԳ [ֆինանսական գործակալ] - Մշակել ֆինանսական գործակալի հետ կնքվելիք պայմանագիրը, որը ստորագրվելու է ՀՄՀ-Հայաստանի և ՖԳ-ի միջև և սահմանելու է ՖԳ-ի դերն ու պատասխանատվությունները։ ՀՀ, 09.09.06

ՖԶՈՒ (անհնձ.) [ֆաբրիկա-գործարանային ուսուցում] - ФЗУ- фабрично-заводское ученичество | Առաջարկ կա այդ դիպլոմները դեն շպրտել անձնական գործերից և բավարարվել ՖԶՈՒ-ների դիպլոմներով։ Առ, 16.11.01

ՖԷՆ [ֆինանսների և էկոնոմիայի նախարարություն] - ՀՀ ՖԷՆ աշխատակաշմի հանրային ծառայություններիոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության բաժնի առաջին կարգի մասնագետ։ ՀՀ,05.10.06

ՖԻԱ [Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիա] - FIA (ֆր.) – Federation Internationale de l’Automobile | ՖԻԱ-ի հաստատած օրացուցային պլանով …. ավտոարշավորդների աշխարհի   առաջնության մեկնարկը կտրվի 1999-ի մարտի 7-ին :   ՀՀ, 4.11.98

ՖԻԲԱ [Սիրողական բասկետբոլի միջազգային ֆեդերացիա] - FIBA(ֆր.) - Federation Internationale de Basketball Amateur | 1997 թվականին Մալթայում անցկացված ՖԻԲԱ-ին նոր անդամագրված երկրների…. Եվրոպայի գավաթի խաղարկությունում … Մդ, 3.06.-6.07.99