Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ԱԱԾ* [Ավիացիայի անվտանգության ծառայություն] - Թռիչքագոտու տարածքում .… պահպանությունունը դրված է Ավիացիայի անվտանգության ծառայության (ԱԱԾ) վրա։ ՀՀ, 19.04.95

ԱԱԿ* [Ադրբեջանի անկախության կուսակցություն] - Նիստին մասնակցում էին ԱԱԿ …ներկայացուցիչներ:  ՀՀ, 9.06.99

ԱԱԿ* [անդրազգային կորպորացիա] - Նրանք պահանջում են  ԱԱԿ-ին անդամակցելու ավելի դյուրին պայմաններ:  ՀՀ, 27.11.99

ԱԱԿ* [Աֆրիկյան ազգային կոնգրես] - Այժմյան ընտրություններում ԱԱԿ-ն ստացավ ձայների մոտ երկու երրորդը: ՀՀ, 23.06.99

ԱԱՀ* [ազգային անվտանգության հայեցակարգ] - Նոր ԱԱՀ-ը ընդունում է նաև ռազմական ուժի կիրառումը երկրի սահմաններում: Ա, 17.02.00

ԱԱՀ* [ավելացված արժեքի հարկ] - Հետագա կարևոր քայլերը պետք է լինեն ԱԱՀ-ի մասին օրենքի մեջ ճշգրտումները: Ա, 17.06.99

ԱԱՀՀԻ [Ազգային անվտանգության հարցերի հրեական ինստիտուտ] - ԱԹԽ-ն և ԹԱԱԱ-ն իրենց հերթին կապված են «Ազգային անվտանգության հարցերի հրեական ինստիտուտի» (ԱԱՀՀԻ) հետ։ Ա, 08.11.06

ԱԱՆ (հնց․) [Ազգային անվտանգության նախարարություն] - ՀՀ ԱԱՆ օպերատիվ տվյալների հիման վրա ապրիլի 3-ին ստուգումներ են կատարվել Աբովյանի, Հրազդանի և Երևանի նավթաբազաներում: Ն,12.04.00

ԱԱՊ* [Առևտրաարդյունաբերական պալատ] - Այդ առումով կարևորվում է 1994 թ. Բուլղարիայում բացված ՀՀ ԱԱՊ ներկայացուցչությունը: Ա, 8.06.99

ԱԱՊ* [առողջության առաջնային պահպանում] - Բնակչությանը ցուցաբերվող ԱԱՊ ծառայությունների որակն ու մատչե-լիությունը բարձրացնելու …. ճանապարհ է: ՀՀ, 2.12.00