Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
Ա | Ազգ |
Ագ | Ագրոլրատու |
ԱԼ | Առողջապահական լրատու |
ԱՆ | Արմենիանաու |
Առ | Առավոտ |
Ավ | Ավանգարդ |
Ավտ | Ավտոբան |
Ար | Արարատ |
Աց | Այցետոմս |
ԲԵՀ | Բանբեր Երևանի համալսարանի |
Գ | Գիտություն |
ԳԱ | Գիտության աշխարհում |
ԳԱր | Գոլոս Արմենիի (հայերեն) |
Գդ | Գինդ |
ԳԹ | Գրական թերթ |
ԳՇ | Գործարար շաբաթ |
ԳՏ | Գիտություն և տեխնիկա |
Գր | Գարուն |
Գրշ | Գրաշխարհ |
Դ | Դար |
Ե | Երկիր |
ԵԵ | Երեկոյան Երևան |
Եթ | Եթեր |
ԵՁ | Երիտասարդության ձայն |
Եպ | Երկրապահ |
ԵՕ | Երևանյան օրեր |
Ե7 | Երևան 7 |
Է | Էջմիածին |
Ժ | Ժամանակ |
ԺԵ | Ժամանակ Երևան |
Ի | Իրավունք |
ԻԻ | Իմ իրավունքը |
ԻԿ | Ինտերնետային կայք |
ԻՄ | Իրավական մշակույթ |
ԻՆ | Իրան-Նամե |
Լ | Լրագիր |
Լք | Լուսանցք |
Կ | Կրթություն |
Կկ | Կիզակետ |
Կչ | Կանչ |
Կպ | Կապիտալ |
Հ | Հայաստան |
ՀԱ | Հայոց աշխարհ |
ՀԱԵ | Հայաստանյայց ավ․ եկ․ |
ՀԲ | Հայոց բանակ |
ՀԳ | Հայ գործարար |
ՀԳՏ | Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004 |
ՀԴԷ | Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ» |
ՀԵ | Հայացք Երևանից |
ՀԶ | Հայ զինվոր |
ՀԶր | Հայաստանի զրուցակից |
ՀԺ | Հայկական ժամանակ |
ՀԿ | Հայաստանի կոմունիստ |
ՀԿՏ | Հարկադիր կատարողի տեղեկատու |
ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
ՀՀՀ | Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000 |
ՀՀ(հ) | Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969 |
ՀՄՀ | Համաշխարհային մամուլի համայնապատկեր |
ՀՍՀ | Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986 |
ՀՍ(հ) | «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003 |
Հր | Հրապարակ |
Հք | Հայք |
անգլ․ | անգլերեն |
անհնձն․ | անհանձնարարելի |
արաբ․ | արաբերեն |
արևմտ․ | արևմտահայերեն |
բասկ․ | բասկերեն |
գերմ․ | գերմաներեն |
դիպվ․ | դիպվածային |
թուրք․ | թուրքերեն |
լատ․ | լատիներեն |
խսկց․ | խոսակցական |
կտկբ․ | կատակաբան |
հայ․ | հայերեն |
հզվդ․ | հազվադեպ |
հնց․ | հնացած |
հոլ․ | հոլանդերեն |
հուն․ | հունարեն |
մսնգ․ | մասնագիտական |
պատմ․ | պատմական |
պրսկ․ | պարսկերեն |
ռուս․ | ռուսերեն |
քրդ․ | քրդերեն |
օտրբ․ | օտարաբանություն |
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։
[Form id="7"]
ԿԱՀԿ [Կովկասի անվտանգության և համագործակցության կազմակերպություն] - Հենց վերջինս էլ առաջարկեց ստեղծել ԵԱՀԿ տիպի մի կառույց՝ Կովկասի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԿԱՀԿ) …. ՀՀ, 0207.97
ԿԱՊ [Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր] - Տե՛ս ՀԱՊ։ | Նրա կազմի մեջ մտնում են ԿԱՊ-ի մասնակից պետությունների ղեկավարները: ՀԲ, 1998, 1, էջ 25
ԿԱՏԿ [Կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոն] - ԿԱՏԿ-ների մյուս գործառնությունները լիովին ընդգրկելի են ՍԾՏԿ-ների շրջանակներում: ՀՀ, 5.04.00
ԿԲ* [Կենտրոնական բանկ] - ԿԲ քաղաքականությունը Հայաստանի ֆինանսական կայունության, սղաճի ցածր տեմպերի ապահովումն է: Ի, 5-11.05.00
ԿԲ* [կոնստրուկտորական բյուրո] - Տանկերի մշակման գծով ԿԲ-ի ստեղծման գործում մեծ ավանդ ունեցավ նրա տնօրեն Մ.Լ.Տեր-Ասատուրովը: ՀԲ, 2000, 2, էջ 76
ԿԲ* կենտրոն [Կրթական բարեփոխումների կենտրոն] - Հմմտ. ԿԲԿ։ | ԿԲ կենտրոնի հիմնական նպատակը չափազանց ընդգրկուն է։ Հ, 13.03.01
ԿԲԿ [Կրթական բարեփոխումների կենտրոն] - Այս տարի ԿԲԿ-ն պատրաստել է հայոց լեզվի աշխատանքային տետրեր 4-8-րդ դասարանների համար։ Կ, 05.09.00
ԿԳ [կրթության և գիտության [նախարարություն, նախարար, փոխնախարար]] - ՀՀ ԿԳ նախարարությունն այսօր հատուկ քաղաքականություն չի վարում ոչ պետական բուհերի նկատմամբ: ՀԱ, 27.04.00 | ՀՀ ԿԳ նախարարը բարձրացրել է այդ դպրոցների առարկայական ցանկերում հայ ժողովրդի պատմության պարտադիր ընդգրկման հարցը: Ն, 7.04.00
ԿԳԿ (հնց.) [Կենտրոնական գործադիր կոմիտե՝ կենտգործկոմ] - Վերցրեք Հայաստանի ԿԳԿ-ի ֆինանսների հետազոտության արդյունքները: Պք, 1997, 2, էջ 47
ԿԳՀԻ (հնց.) [կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ] - Էական դեր ունեցան նաև Ստալինյան մրցանակի դափնեկիրներ, սև մետալուրգիայի ԿԳՀԻ-ի տնօրենի տեղակալ Դ.Ի. Գաբրիելյանը, դոցենտ Մ.Մ.Սաֆարյանը: ՀԲ, 2000, 2, էջ 77