Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
Ա | Ազգ |
Ագ | Ագրոլրատու |
ԱԼ | Առողջապահական լրատու |
ԱՆ | Արմենիանաու |
Առ | Առավոտ |
Ավ | Ավանգարդ |
Ավտ | Ավտոբան |
Ար | Արարատ |
Աց | Այցետոմս |
ԲԵՀ | Բանբեր Երևանի համալսարանի |
Գ | Գիտություն |
ԳԱ | Գիտության աշխարհում |
ԳԱր | Գոլոս Արմենիի (հայերեն) |
Գդ | Գինդ |
ԳԹ | Գրական թերթ |
ԳՇ | Գործարար շաբաթ |
ԳՏ | Գիտություն և տեխնիկա |
Գր | Գարուն |
Գրշ | Գրաշխարհ |
Դ | Դար |
Ե | Երկիր |
ԵԵ | Երեկոյան Երևան |
Եթ | Եթեր |
ԵՁ | Երիտասարդության ձայն |
Եպ | Երկրապահ |
ԵՕ | Երևանյան օրեր |
Ե7 | Երևան 7 |
Է | Էջմիածին |
Ժ | Ժամանակ |
ԺԵ | Ժամանակ Երևան |
Ի | Իրավունք |
ԻԻ | Իմ իրավունքը |
ԻԿ | Ինտերնետային կայք |
ԻՄ | Իրավական մշակույթ |
ԻՆ | Իրան-Նամե |
Լ | Լրագիր |
Լք | Լուսանցք |
Կ | Կրթություն |
Կկ | Կիզակետ |
Կչ | Կանչ |
Կպ | Կապիտալ |
Հ | Հայաստան |
ՀԱ | Հայոց աշխարհ |
ՀԱԵ | Հայաստանյայց ավ․ եկ․ |
ՀԲ | Հայոց բանակ |
ՀԳ | Հայ գործարար |
ՀԳՏ | Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004 |
ՀԴԷ | Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ» |
ՀԵ | Հայացք Երևանից |
ՀԶ | Հայ զինվոր |
ՀԶր | Հայաստանի զրուցակից |
ՀԺ | Հայկական ժամանակ |
ՀԿ | Հայաստանի կոմունիստ |
ՀԿՏ | Հարկադիր կատարողի տեղեկատու |
ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
ՀՀՀ | Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000 |
ՀՀ(հ) | Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969 |
ՀՄՀ | Համաշխարհային մամուլի համայնապատկեր |
ՀՍՀ | Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986 |
ՀՍ(հ) | «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003 |
Հր | Հրապարակ |
Հք | Հայք |
անգլ․ | անգլերեն |
անհնձն․ | անհանձնարարելի |
արաբ․ | արաբերեն |
արևմտ․ | արևմտահայերեն |
բասկ․ | բասկերեն |
գերմ․ | գերմաներեն |
դիպվ․ | դիպվածային |
թուրք․ | թուրքերեն |
լատ․ | լատիներեն |
խսկց․ | խոսակցական |
կտկբ․ | կատակաբան |
հայ․ | հայերեն |
հզվդ․ | հազվադեպ |
հնց․ | հնացած |
հոլ․ | հոլանդերեն |
հուն․ | հունարեն |
մսնգ․ | մասնագիտական |
պատմ․ | պատմական |
պրսկ․ | պարսկերեն |
ռուս․ | ռուսերեն |
քրդ․ | քրդերեն |
օտրբ․ | օտարաբանություն |
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։
[Form id="7"]
ԱԱՊԲ [Առողջության առաջնային պահպանման բարեփոխումներ] (ծրագիր) - … իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) ծրագիրը… ՀՀ, 01.11.06
ԱԱՊՎ [Ազգային անվտանգության պետական վարչություն] - Կրկին հնչեց ԱԱՊՎ ղեկավարի նախկին տեղակալի դեմ մահափորձի դրվագը: Ի, 7-13.04.00
ԱԱՌ [Ազգային անվտանգության ռազմավարություն] - …հանձնաժողովը տեղեկացրել է … ԱԱՌ-ի նախագծի փորձարկման ավարտի մասին։ ՀՀ, 07.11.06
ԱԱՎՆԿ [Ասիայի աղետների վտանգի նվազեցման կենտրոն] - Նրանք փոխանցեցին ԱԱՎՆԿ-ի նախագահ Օգավայի հրավերը …., ինչը սիրով ընդունվեց ՍՊԱԾ-ի պետ, պրոֆեսոր Բալասանյանի կողմից: ՀՀ, 16.05.00
ԱԱՏՄ [Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին] - ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է խստագույնս պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը .... 1lurer.am, 11.07.20
ԱԱՖԿ [Ազգային ազատագրման ֆրանսիական կոմիտե] - Հաշվի առնելով ՍՍՀՄ-ի դիրքորոշումը՝ դաշնակիցները ճանաչեցին ԱԱՖԿ-ն։ Եթ, 29.12.00
ԱԳ* (դիպվ.) [«Արայ գրուպ»] (ընկերություն) - Եթե հավատալու լինենք ԱԳ նախագահի հավաստիացումներին….: Ե, 29.04.00
ԱԳ* (հզվդ.) [Ազգային գրադարան] - ԱԳ-ն կազմակերպել էր «Գրադարանի օր» .… միջոցառումը: Ի, 7-13.06.00
ԱԳ* [անհատական գործընկերություն] - Հմմտ. ԱԳԳԾ։ | Հայաստանն ուզում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերական հարաբերություններ ունենալ՝ ԱԳ շրջանակներում։ ՀՀ, 24.05.06
ԱԳ* [աշխարհի գավաթ] - Ավտովազք. ԱԳ: Պ, 23-29.06.00