Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
Ա | Ազգ |
Ագ | Ագրոլրատու |
ԱԼ | Առողջապահական լրատու |
ԱՆ | Արմենիանաու |
Առ | Առավոտ |
Ավ | Ավանգարդ |
Ավտ | Ավտոբան |
Ար | Արարատ |
Աց | Այցետոմս |
ԲԵՀ | Բանբեր Երևանի համալսարանի |
Գ | Գիտություն |
ԳԱ | Գիտության աշխարհում |
ԳԱր | Գոլոս Արմենիի (հայերեն) |
Գդ | Գինդ |
ԳԹ | Գրական թերթ |
ԳՇ | Գործարար շաբաթ |
ԳՏ | Գիտություն և տեխնիկա |
Գր | Գարուն |
Գրշ | Գրաշխարհ |
Դ | Դար |
Ե | Երկիր |
ԵԵ | Երեկոյան Երևան |
Եթ | Եթեր |
ԵՁ | Երիտասարդության ձայն |
Եպ | Երկրապահ |
ԵՕ | Երևանյան օրեր |
Ե7 | Երևան 7 |
Է | Էջմիածին |
Ժ | Ժամանակ |
ԺԵ | Ժամանակ Երևան |
Ի | Իրավունք |
ԻԻ | Իմ իրավունքը |
ԻԿ | Ինտերնետային կայք |
ԻՄ | Իրավական մշակույթ |
ԻՆ | Իրան-Նամե |
Լ | Լրագիր |
Լք | Լուսանցք |
Կ | Կրթություն |
Կկ | Կիզակետ |
Կչ | Կանչ |
Կպ | Կապիտալ |
Հ | Հայաստան |
ՀԱ | Հայոց աշխարհ |
ՀԱԵ | Հայաստանյայց ավ․ եկ․ |
ՀԲ | Հայոց բանակ |
ՀԳ | Հայ գործարար |
ՀԳՏ | Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004 |
ՀԴԷ | Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ» |
ՀԵ | Հայացք Երևանից |
ՀԶ | Հայ զինվոր |
ՀԶր | Հայաստանի զրուցակից |
ՀԺ | Հայկական ժամանակ |
ՀԿ | Հայաստանի կոմունիստ |
ՀԿՏ | Հարկադիր կատարողի տեղեկատու |
ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
ՀՀՀ | Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000 |
ՀՀ(հ) | Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969 |
ՀՄՀ | Համաշխարհային մամուլի համայնապատկեր |
ՀՍՀ | Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986 |
ՀՍ(հ) | «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003 |
Հր | Հրապարակ |
Հք | Հայք |
անգլ․ | անգլերեն |
անհնձն․ | անհանձնարարելի |
արաբ․ | արաբերեն |
արևմտ․ | արևմտահայերեն |
բասկ․ | բասկերեն |
գերմ․ | գերմաներեն |
դիպվ․ | դիպվածային |
թուրք․ | թուրքերեն |
լատ․ | լատիներեն |
խսկց․ | խոսակցական |
կտկբ․ | կատակաբան |
հայ․ | հայերեն |
հզվդ․ | հազվադեպ |
հնց․ | հնացած |
հոլ․ | հոլանդերեն |
հուն․ | հունարեն |
մսնգ․ | մասնագիտական |
պատմ․ | պատմական |
պրսկ․ | պարսկերեն |
ռուս․ | ռուսերեն |
քրդ․ | քրդերեն |
օտրբ․ | օտարաբանություն |
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։
[Form id="7"]
ԻՀՊԿ (հզվդ.) [«Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուս] - «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը հինգշաբթի երեկոյան հայտարարել է …. ՀՀ, 3.10.98
ԻՄ* [«Ինքնորոշում» միավորում] - Տե՛ս նաև ԱԻՄ: | Ընթերցվեց ԻՄ դիվանի ապրիլի 20-ի հայտարարությունը: ՀԺ, 22.04.00 | Կայանալիք համագումարում կընտրվի ԻՄ նախագահ: ՀԱ, 7.04.00
ԻՄ* [ինքնավար մարզ] - 1934-ի մայիսի 7-ին ստեղծվեց Հրեական ԻՄ: ՀՍՀ, հ. 10, էջ 48
ԻՄԱ [Ինֆորմացիայի միջազգային ակադեմիա] - Ինֆորմացիայի միջազգային ակադեմիայի (ԻՄԱ) նախագահության որոշմամբ, ակադեմիայ թղթակից անդամ ընտրվեց…. ՀՀ, 08.05.97
ԻՆԱ [Իրաքի նորությունների գործակալություն] - INA (անգլ.) – Iraqi News Agency | ….նշվում է Իրաքի ԻՆԱ լրատվական գործակալության հայտարարության մեջ: Ա, 9.02.00
ԻՉՀ (հզվդ.) [Իչկերիայի Չեչենական Հանրապետություն] - Հայտնաբերել են այսպես կոչված «ԻՉՀ զինված ուժերի» կադրային ծառայության արխիվը: Ա, 22.02.00
ԻՍՍՀ (հնց.) [Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետություն] - Տե՛ս ԻԽՍՀ: | Քաղաք Չուվաշական ԻՍՍՀ-ում: Ա, 17.06.00
ԻՍՕ [Ստանդարտացման միջազգային կազմակերպություն] - ISO (անգլ.) - International Standartization Organization | Տե՛ս ՍՄԿ: | ԻՍՕ 9000 շարքի միջազգային չափանիշների տարածումը սահմանափակ է: ՀՀ, 12.01.00
ԻՏ [ինֆորմացիոն տեխնոլոգիաներ] - Տե՛ս ՏՏ։ | ՀՀ-ում ԻՏ արդյունաբերությունը կարելի է դիտարկել որպես ամենահեռանկարային ճյուղ: Առ, 27.05.00
ԻՏԱՌ-ՏԱՍՍ [Ռուսաստանի հեռագրական տեղեկատվական գործակալություն – Խորհրդային Միության հեռագրական գործակալություն] - ИТАР-ТАСС (ռուս․) - Информационное телеграфное агентство России - Телеграфное агентство Советского Союза | Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման, անփոփոխ են մնում Չեչնիայում համերկրային ուժերի նախկին ծրագրերը: Ա, 13.11.99