Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ԿԳՀԻ (հնց.) [կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ] - Էական դեր ունեցան նաև Ստալինյան մրցանակի դափնեկիրներ, սև մետալուրգիայի ԿԳՀԻ-ի տնօրենի տեղակալ Դ.Ի. Գաբրիելյանը, դոցենտ Մ.Մ.Սաֆարյանը:  ՀԲ, 2000, 2, էջ 77

ԿԳՄՍՆ [Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն] - ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում .... մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ: scs.am, 22.07.20

ԿԳՆ [Կրթության և գիտության նախարարություն] - Տեղի ունեցավ ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստ, որին ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԿԳՆ ներկայացուցիչներ:  Ժ, 7.04.00  

ԿԳՕ կոմբինատ [կոնյակի, գինու, օղու կոմբինատ] - Մասնակցում էին ալկոհոլային խմիչքներով զբաղվող 22 կազմակերպու-թյուններ, որոնց թվում՝  Երևանի ԿԳՕ կոմբինատը:   ՀԳ, 20-26.06.00

ԿԴ [կառավարման դպրոց] - ՀՀ ԿԴ սկսեց իր անդրանիկ դասընթացը։ ՀՀ, 27.09.95

ԿԴՀ [Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն] - … իրենք ԿԴՀ-ի հակամարտությանը կխառնվեն՝ հանդես գալով ապստամբների կողմից: ՀՀ, 3.09.98

ԿԵ (դիպվ.) [Կենտրոնական Եվրոպա] - Եվրամիության գլխավոր լծակներն են՝ ԿԵ-ին վերաբերող միջուկային անվտանգության ծրագիրը… ՀՀ, 20.11.99

ԿԵՀ [Կենտրոնական եվրոպական համալսարան] - ԿԵՀ-ն առաջարկում է նաև դոկտորական թեզի աջակցության ծրագիր: Ա, 28.10.00

ԿԵՄ [Կիպրոսի երիտասարդական միություն] - ԿԵՄ-ի հովանավորությամբ Նիկոզիայում կազմակերպվել է «Արցախ» պատանեկան միությունը։ ՀՍ(հ), էջ 347

ԿԶԱ [Կրթության զարգացման ակադեմիա] - AED (անգլ.)  - Academy for Educational Development | Կրթաթոշակի չափը կսահմանի այդ նպատակով կազմված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ՀՀԱԱ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ն, ԿԶԱ-ի …. ներկայացուցիչները:  Ա, 27.04.00