«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը քննարկեցին հայերեն Վիքիպեդիայի, առցանց բառարանային շտեմարանների համալրման և զարգացման մի շարք հարցեր։
Դավիթ Գյուրջինյանը նկատառումներ հայտնեց Վիքիբառարանը կանոնակարգելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ի դեպ, տարբեր լեզուներով վիքիբառարանների համեմատ՝ հայերենն ամենահարուստներից է։ Քննարկվեց նաև Վիքիդատայի հենքով հայերեն էլեկտրոնային բառարանագրությունը խթանելու, տարբեր վիքինախագծերում հայերենի որակը բարելավելու հնարավորությունը։