Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տարեկան ամփոփիչ ասուլիս

Տարեկան ամփոփիչ ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ներկայացրեց կոմիտեի կատարած աշխատանքը։
Լեզվի կոմիտեն շարունակում է իր ներկայությունը թվային տիրույթում․ պաշտոնական կայքին (լեզվիկոմիտե.հայ կամ langcom.am), ֆեյսբուքյան, թվիթերյան էջերին, յութուբյան և տելեգրամյան ալիքներին 2021-ին ավելացել են Լինքդինի և Ինստագրամի էջերը։
Նախորդ տարում հրապարակվել է 11 հորդորակ, 20 հոդված, 37 ամփոփագիր։
Կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված բառարանագրության հիմնախնդիրներին և հեռանկարին, նախաձեռնվել է «Տարվա բառի» ընտրություն։
2021 թվականին Լեզվի կոմիտեն հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 76 վարույթ, 72 հայցադիմում ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Հայցերից 8-ը բավարարվել է, 19-ը՝ մերժվել, 2-ը՝ դատական կարգով կարճվել, 43 գործ քննության փուլում է։
Կոմիտեն մշտապես պատասխանում է քաղաքացիների լեզվական հարցերին, որոնց թիվն անցնում է հազարից։
Ավելին՝ տեսանյութում: