Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՏԱՐՎԱ ԲԱՌԸ  2022

«Տարվա բառ» ընտրելն ու հրապարակելը զարգացած աշխարհում ավանդույթ դարձած իրողություն է։ Ամեն տարեվերջին հրապարակվում են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, ռուսերենի, իտալերենի և այլ լեզուների «Տարվա բառերը»։ Բառի ընտրությունը մեծ մասամբ կատարում են լեզվի բնագավառում աշխատող մասնագիտական խմբերը (լեզվաբաններ, բառարանագիրներ) կամ «բառարանասերների» համայնքը՝ հիմնվելով որոշակի չափանիշների վրա։ «Տարվա բառն» արտացոլում է տվյալ տարվա ընթացքում հասարակական կյանքում կատարված առավել նկատելի իրադարձություն(ներ)ը։

Լեզվի կոմիտեն 2021 թվականի դեկտեմբերին առաջին անգամ իրականացրեց «Տարվա բառի» ընտրություն, և առցանց քվեարկությամբ հաղթեց ԱՌԱՋՆԱԳԻԾ բառը։

Ընդունված է Ամանորից առաջ վերլուծել, արժևորել և վերարժևորել անցած տարին։ Բայց սա հեշտ գործ չէ։ Թե՛ անհատը և թե՛ հասարակությունը կարող են «շեղվել» իրենց մտորումներում։ «Տարվա բառը», որն իր մեջ խտացնում է անցնող տարվա ամենանշանակալի իրադարձությունները, կարող է ուղեցույց դառնալ հետահայաց մտորումների ճանապարհին։

«Տարվա բառի» ընտրության առավել կարևոր չափանիշներից են օրվա հասարակական գործընթացներին սերտորեն առնչվելը, բանավոր և գրավոր խոսքում հաճախ հանդիպելը կամ նոր (նորահայտ, նորակազմ) լինելը և կամ բառարաններում գրանցված չլինելը։

Առաջարկում ենք մասնակցել քվեարկությանը և ընտրել հայերեն «Տարվա բառը»։