Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տարվա եղանակները

Բոլորը գիտեն, որ ես նկարել շատ եմ սիրում։ Դրա համար էլ հաճախ ինձ նկարչական պարագաներ են նվիրում։ Երեկ շատ սիրուն ալբոմ ու գունավոր մատիտներ ստացա։ Որոշել եմ տարվա եղանակները նկարել։ Տեսնենք նման կստացվե՞ն։

Ահա՛, առաջին էջին գարունը կնկարեմ։ Խոտը կներկեմ կանաչ, ծառերը՝ կանաչ, սարերն էլ՝ կանա՜չ-կանա՜չ։ Մատիտս սրել է պետք, այս ինքա՜ն ներկեցի․․․

Ի՜նչ կանաչ է տարվա առաջին եղանակը։

 

Գարնան գույնը կանաչն է,

Կանաչը գարնան կանչն է,

Ձայն է տալիս՝ դուրս եկեք,

Առուն լիքը կարկաչ է։

 

Տեսա՞ք, գարուն նկարելու համար ամենից շատ կանաչ մատիտը պետք եկավ։

Հիմա ամառ կնկարեմ։ Ամռան արևը կարմիր կներկեմ։ Ալ կարմիր կներկեմ այս ծաղիկները, երեխաների՝ արև առած թուշիկները։ Ես կարմիր մատիտ շատ ունեմ, կհերիքի՜․․․

Ի՜նչ կարմիր է տարվա երկրորդ եղանակը։

 

Կարմիրն է ամռան գույնը,

Երկու թուշիկս էլ նույնն են՝

Կարմրել են արևից,

Արևը ամռան տունն է։

 

Ճի՛շտ է, ամռանը շատ գույներ կան, բայց առանց կարմիրի ամառ նկարել չի լինի։

Իսկ հիմա տարվա ամենահետաքրքիր ու գույնզգույն եղանակի՝ աշնան հերթն է։ Գիտե՛մ, ամենից շատ ինձ դեղինը պետք կգա։ Դեղին մատիտ շատ եմ սիրում։ Հանկարծ չվերջանա՜․․․

Ի՜նչ դեղին է տարվա երրորդ եղանակը։

 

Դեղին գույնով աշունը

Ներկեց իրեն․ նախշուն է։

Իսկ վերևում, հապա տե՛ս,

Ծիծեռնակների չուն է։

 

Հիմա ես կթերթեմ ալբոմս ու հաջորդ էջին կնկարեմ ձմեռ։ Ահա՛, թերթում եմ ու ի՞նչ տեսնեմ․․․ Ա՛յ քեզ զարմանք։ Ո՞վ է իմ փոխարեն ալբոմիս մեջ ձմեռ նկարել։ Շուրջբոլորը սպիտա՜կ-սպիտա՜կ է։ Ձյունը իջել ու ծածկել է ամեն ինչ։ Ես սպիտակ  մատիտ ունեմ, բայց ալբոմիս էջը ավելի՛ սպիտակ է։ Ձյան պես ճերմակ է․․․

Ի՜նչ սպիտակ է տարվա չորրորդ եղանակը։

 

Չորս կողմը սպիտակ ձյուն է,

Սպիտակը ձմռան գույնն է։

Գլորվի՛ր, ձնագնդի,

Հերթում նորից գարունն է։

 

Այսպես, ես գլորեցի կլոր տարին՝ տարվա չորս եղանակները, ու շարունակեցի իմ մատիտներով նկարել հազարագույն աշխարհը։

Այս ամենը ես մենակ արեցի։ Իսկ հիմա բոլորս միասին կվերցնենք նկարչական պարագաներն ու կնկարենք տարվա բոլոր եղանակները։ Եվ որպեսզի նման ստացվի, ամեն եղանակը նկարելիս կարտասանենք համապատասխան քառյակը։ Ես դրանք ձեզ համար եմ գրել։

Հեղինակ՝ Երազիկ Գրիգորյան
Նյութը տպագրվել է «Ուրախ պարտեզ» ամսագրում

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ներկայացնում ենք օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն բառերին։

➡️ https://bit.ly/3oGCEP9

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

Ավելին