Տեսաբացիկը տեսանյութ է, որը նկարահանվում և հրապարակվում է որևէ տոնի կամ միջոցառման առիթով։ Այն կարող է լինել փոքրիկ ֆիլմի կամ տեսանյութի տեսքով։
Տեսաբացիկ բառը գործածվում է նաև Եվրատեսիլի շրջանակում։ Եվրատեսիլի ընթացքում յուրաքանչյուր մրցութային կատարումից առաջ դիտում ենք տեսանյութ, որտեղ պատմվում է տվյալ երկրի մասնակցի, նրա նախասիրությունների մասին, և հետո սկսվում է կատարումը։ Այս տեսանյութերը կոչվում են տեսաբացիկներ։
Կազմակերպիչները ամեն տարի ընտրում են տեսաբացիկների ձևաչափ և այդ ձևաչափով նկարահանում դրանք։
Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ տեսաբացիկներ ներկայացվել են 1970 թվականին Ամստերդամում։ Քանի որ սկզբում Եվրատեսիլի մասնակիցները քիչ են եղել, տեսաբացիկները մրցույթի «ժամանակը երկարացնելու» և այն ավելի հետաքրքիր դարձնելու դեր են խաղացել։ Հիմա դրանք մրցույթի անբաժան մասն են և թույլ են տալիս ամեն ելույթից հետո բեմը պատրաստելու մյուս ելույթին։
Տեսաբացիկ բառի անգլերեն համարժեքն է video postcard (Եվրատեսիլի դեպքում նաև՝ pre-song postcard), իսկ ռուսերենը՝ видео-открытка:
Մանկական Եվրատեսիլ 2021-ում Հայաստանի տեսաբացիկը

Դիտում
36