Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՏԻՏՐ. լուսագի՞ր, ենթագի՞ր, թե՞ մակագիր

ՏԻՏՐ բառի դիմաց հայերենի միալեզվյան և թարգմանական բառարաններում տրվում են տարբեր համարժեքներ։ Դրանք երեքն են՝ լուսագիր, ենթագիր և մակագիր։ Յուրաքանչյուրը կիրառություն ստանալու իր հիմնավորումներն ունի։ Իսկ ո՞րն է ավելի համոզիչ։

Ակադեմիական բացատրական բառարանում լուսագիր բառի իմաստն է՝ «էլեկտրական սարքերի միջոցով պատկերված լուսային գիր, որով գրվում են զանազան հայտարարություններ»։ Նկարում լուսագիր է:

Լուսագրի օրինակ

Ուրեմն տիտրլուսագի՞ր-ն է, կամ տիտրը լուսագի՞ր է։

Այն գրվում է լույսերով, ինչպես հեռուստացույցի ու համակարգչի էկրանին՝ ամեն բան։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում ևս որպես տիտր-ի հայերեն համարժեք՝ կիրառվում է այս տարբերակը․

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենք,
հոդված 26, կետ 3 (դ)

Հեռուստատեսային լուսագրի օրինակ

Ենթագիր-ը անգլերեն Subtitle բառի պատճենումն է։ Subtitle-ը կազմված sub (տակ, ներքևում) և title (վերնագիր, անուն) բառերից։ Ի դեպ, անգլերենում այս title բառը միայն հոգնակիով կիրառվելիս (titles) ունի տիտրի իմաստ։

Subtitle-ի առաջին իմաստն է՝ «վերնագրի տակ, դրա ներքևում գրված,ենթավերնագիր»։ Իսկ եթե կարիք կա subtitle-ը կիրառելու տիտր իմաստով, այն դարձյալ հոգնակի թվով է դրվում (ինչպես title-ը)՝ subtitles։

Ենթագիր-ը «Արդի հայերենի բացատրական բառարանում» բացատրվում է «գրվածքի ներքին՝ ոչ բացահայտ իմաստը» նշանակությամբ։ Այս բառը նույն իմաստով է կիրառել Ստեփան Զորյանն իր ստեղծագործություններից մեկում․

Բայց այս ամենից անկախ՝ բանաստեղծությունն ունի և մի այլ ենթագիր ներքին բովանդակություն, որ ավելի արժեք ու խորություն է տալիս նրան:

Ստեփան Զորյան, «Ուրվագծեր»

Հայերենի բացատրական ընդարձակ բառարաններում մակագիր և մակագրություն բառերը նույնացվում են։ Դրանք բառացիորեն նշանակում են «ինչ-որ բանի վրա դրված գիր՝ գրություն»։

Մակագիրը նաև գեղարվեստական ժանրի անվանում է։ Դա «եղերերգական երկտողով գրված, ազատ բովանդակությամբ քնարական կարճ բանաստեղծությունն է՝ անտիկ պոեզիայում» (Հայկական սովետական հանրագիտարան, հ․7, էջ 169): Մակագիր է անվանվում նաև երգիծական կարճ բանաստեղծությունը (տե՛ս նույն տեղում)։

Ուրեմն, Ո՞ր տարբերակն է ձեզ համար նախընտրելի։

Նմանատիպ նյութեր
Վերահսկողական գործառույթներ իրականացնելու շրջանակում Լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը 2019 թվականին դիտարկել է Երևան, Արտաշատ,
Հնում հայ մատենագրության մեջ գործածվել է մի յուրահատուկ նշան, որը դրվել է համառոտագրված բառերի վրա
Պարզվում է, որ աշխարհի տարբեր երկրներում կան նաև լեզուների թանգարաններ, որոնցում ներկայացվում են լեզուները, նրանց
Սկսենք պրպտել բառարանները: Ակադեմիական «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», Է․ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»,
Մեր թվարկությունից առաջ արևադարձային և մերձարևադարձային աշխարհներում տարածված ու սիրված մրգի՝ նարնջի հայրենիքը Չինաստանն ու

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին