Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Փոխարկել

Մի բան այլ բանի վերածելը կամ փոխելը, ուրիշ բան դարձնելը, մի տեսակից մեկ այլ տեսակի՝ ձևի՝ ձևաչափի փոխելը։

Այս հոդվածը հիմնականում սովորեցնում է ինչպե՛ս փոխարկել հին ձայնագրությունները։

Չինաստանի կառավարությունը որոշել է իր արժութային պահուստների մի մասը փոխարկել եվրոյի։

Բջջային օպերատորը առաջարկում է չօգտագործած ներցանցային րոպեները փոխարկել համացանցային մեգաբայթերի։

Նմանատիպ նյութեր
Երրորդ երկրի կամ միջանկյալ տարածքով՝ տարանցումով բեռների կամ մարդկանց շարժը ապահովող։ Օդանավակայաններում խստացվել է միջազգային
Համացանցին միացած. համացանցի միջոցով հեռահաղորդակցման սարքերի միջև հաստատված ուղիղ՝ համաժամանակյա կապի ռեժիմ։ Ընկերությունն իր հաճախորդներին
Որևէ նոր բան (գիրք, պարբերական, հաղորդաշար և այլն) առաջին անգամ ներկայացնելու միջոցառում, շնորհանդես, որի ժամանակ
Հրդեհը շիջելու (մարելու, հանգցնելու) գործողություն։ Հրդեհի բարդության աստիճանով պայմանավորված՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ինը մարտական
Գործընթաց, երբ պետությունն ընդունում է իր այն քաղաքացիներին (որոշ դեպքերում նաև երրորդ երկրի քաղաքացիներին կամ

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին