Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Փորձի փոխանակում Վրաստանի Լեզվի կոմիտեի հետ

Ապրիլի 11-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը Վրաստանի կառավարությունում հանդիպեց Վրաստանի լեզվի պետական դեպարտամենտի նախագահ Գեորգի Ալիբեգաշվիլու հետ: Հանդիպմանը ներկա էր և թարգմանչի դերը ստանձնել էր «Վրաստան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդը:

Հանդիպման նպատակը հարևան երկրների լեզվի ոլորտը տնօրինող պետական կառույցների փորձի փոխանակումն էր: Քննարկվեց նաև Հայաստանի և Վրաստանի պետական լեզուների և այլ լեզուների կարգավիճակների ու գործածության շրջանակների հարցը: