Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Քարոզչամեքենա

Միտքը, գաղափարը, գաղափարախոսությունը, ուսմունքը և այլն տարբեր ձևերով համակարգված տարածող գործիքների և միջոցների ամբողջությունը՝ հասարակական կարծիք ձևավորելու, այն փոխելու, դրա վրա ազդելու կամ այլ նպատակներով։

Խորհրդային երկրի հիշողություններով տարված՝ շատ պաշտոնյաներ դժվարանում են պատկերացնել, որ լրատվամիջոցն այլևս քարոզչամեքենա չէ:

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը ադրբեջանական քարոզչամեքենայի ծանոթ գործելակերպն է:

Անաչառ փոքրաթիվ լրատվամիջոցներն ամեն օր զբաղված են իշխանական քարոզչամեքենայի կեղծ լուրերը հերքելով։

Նմանատիպ նյութեր
Մասնագիտական խմբ(եր)ի աշխատանքային քննարկում՝ հավաք որևէ հարցի՝ խնդրի լուծումներ գտնելու նպատակով։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին բուհ-գործատու
Ճանապարհի, օդանավակայանի, խողովակի, կապուղու՝ իր միջով բաց թողնելու՝ անցկացնելու՝ փոխանցելու կարողությունը։ Նորոգման աշխատանքներից հետո ջրի
Տեքստը (գիրք, հոդված և այլն) լրացնող հավելյալ նյութ. բջջային հեռախոսի (կամ այլ սարքերի) գործավար համակարգի
Դիտարան ծառայող բացվածք, դիրքերի դիտարկմանը հարմարեցված խորշ։ Դիտախորշի հետևում կանգնած՝ լուռ հետևում էի թշնամու շարժին:
Խնայելուն՝ կուտակելուն՝ հավաքելուն առնչվող, կուտակում առաջ բերող, կուտակում պարունակող՝ ունեցող։ Հուլիսից ուժի մեջ կմտնի կուտակային

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին