Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` [email protected]

Քարտապան

Որևէ հաստատության՝ բանկի, խանութի, ակումբի վճարային, կուտակային, զեղչի քարտ ունեցող անձ, որն օգտվում է տվյալ կազմակերպության հիմնական կամ հավելյալ ծառայություններից կամ արտոնություններից. քարտատեր։

Արգելափակումից հետո քարտը հայտնաբերելու դեպքում քարտապանը պարտավոր է տեղեկացնել բանկին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Ակումբի քարտապանները հանգստյան օրերին մեր ծառայություններից կարող են օգտվել անվճար:

Քարտապանի վճարային քարտով կատարված գործառնությունների ժամանակաշրջանի վերաբերյալ բանկը քարտապանին քաղվածք է ներկայացնում:

Բացառապես քարտապանն ունի քարտն օգտագործելու իրավունք։

Նմանատիպ նյութեր
Բնակչության տարածական, աշխարհագրական տեղաբաշխումը ըստ բնակավայրերի և բնակիչների թվի։ Դասընթացում կուսումնասիրենք աշխարհի բնակչության թվի փոփոխությունը,
Պատերը պաստառապատելուց կամ ներկելուց առաջ շինարարական մակերեսները հարթեցնելու կամ հարդարելու, ճեղքերը փակելու կպչուն, մածուցիկ զանգված՝
Տեսաձայնագրող, ձայնագրված բովանդակությունը ժամանակավորապես պահպանող և վերարտադրող սարք։ Համատիրությունների խնդիրը պետք է լինի շքամուտքերում տեսագրիչներ
Տեսանյութեր, ֆիլմեր ցուցադրելու կամ դիտելու համար նախատեսված տեղ՝ սրահ, երբեմն՝ կայքերում տեսանյութեր կամ լուսանկարներ պարունակող
Փաստի վրա հենված, հիմքում իրողությունը, եղելությունն ունեցող։ «Կրթությունից աշխատանք» ծրագիրը նպատակ ունի փաստահենք և մարդակենտրոն

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 [email protected]
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին