Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Քվեարկություն․ ալգորի՞թմ, թե՞ քայլաշար

Ալգորիթմ բառը ծագում է IX դարի խորեզմցի պարսիկ մաթեմատիկոս Մուհամեդ իբն Մուսա ալ-Խորեզմիի արաբական անունից: Երբ ալ-Խորեզմիի աշխատությունը թարգմանվեց լատիներեն, հեղինակի անունը հնչյունափոխվելով դարձավ Ալգորիթմի: Այսպես է ծագել ալգորիթմ բառը:

Ալգորիթմը խնդիրը քայլ առ քայլ լուծելու կանոնն է, քայլերի՝ գործողությունների կարգավորված հաջորդականությունը, որը հանգեցնում է խնդրի լուծմանը: Որպես ալգորիթմ-ի հայերեն համարժեք՝ այժմ գործածում են նաև քայլաշար բառը՝ տերմինային և ոչ տերմինային նշանակությամբ:

Բառերից ո՞րը կնախընտրեիք դուք: Եկե՛ք քվեարկենք:

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook