Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Քվեարկություն

Որպես «պրոյեկտոր» բառի հայերեն համարժեքներ գործածվում են տեսացրիչ-ը և լուսացրիչ-ը։

Տեսացրիչ-ը չի հանդիպում բառարաններում, սակայն գործածվում է ՀՀ ֆինանսների նախարարության Արմեպս (Armeps) էլեկտրոնային գնումների համակարգի հայտերում, մամուլում, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ տարբեր հարթակներում (Հայկական կրթական միջավայր պորտալ, Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոն) հրապարակված որոշ նյութերում՝ որպես պրոյեկտոր-ի հայերեն համարժեք։

Լուսացրիչ-ը բառարաններում գրանցված է հետևյալ իմաստներով՝ «լույս ցրող, անդրադարձնող, տարածող. լուսացիր», «լուսարձակ»։ Որոշ նյութերում լուսացրիչ-ը գործածվում է «պրոյեկտոր» իմաստով։

Մյուս տարբերակները չենք նշում, քանի որ խիստ հազվադեպ են և ավելի շատ ուրիշ իմաստներով են գործածվում։

Ո՞ր տարբերակն եք նախընտրում։ Քվեարկե՛ք։