Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Օտարել

Գույքը, ինչպես նաև գույքային կամ այլ սեփականության իրավունքները հանձնելը ֆիզիկական կամ իրավաբանական ուրիշ անձի։

Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու։

Կառավարությունը որոշեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքն ու 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել աճուրդով:

Շուկայականից անհամեմատ ցածր գներով օտարվել են բազմաթիվ նոր ավտոմեքենաներ։

Նմանատիպ նյութեր
Երրորդ երկրի կամ միջանկյալ տարածքով՝ տարանցումով բեռների կամ մարդկանց շարժը ապահովող։ Օդանավակայաններում խստացվել է միջազգային
Համացանցին միացած. համացանցի միջոցով հեռահաղորդակցման սարքերի միջև հաստատված ուղիղ՝ համաժամանակյա կապի ռեժիմ։ Ընկերությունն իր հաճախորդներին
Որևէ նոր բան (գիրք, պարբերական, հաղորդաշար և այլն) առաջին անգամ ներկայացնելու միջոցառում, շնորհանդես, որի ժամանակ
Հրդեհը շիջելու (մարելու, հանգցնելու) գործողություն։ Հրդեհի բարդության աստիճանով պայմանավորված՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ինը մարտական
Գործընթաց, երբ պետությունն ընդունում է իր այն քաղաքացիներին (որոշ դեպքերում նաև երրորդ երկրի քաղաքացիներին կամ

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին