Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Օտար բառեր խոսակցական լեզվում

Մաքրենք մեր առօրյա խոսքը․ ցանկ 5

Մեր առօրյա խոսքում հաճախադեպ են օտար արտահայտությունները։ Դրանք աղավաղում և աղտոտում են հայերենը։ «Մաքրենք մեր առօրյա խոսքը» շարքի հերթական ցանկով հորդորում ենք հետևողականորեն գործածել հայերեն տարբերակները՝ այդպիսով պահպանելով մեր լեզվի մաքրությունն ու գեղեցկությունը։

  1. անգամ, նույնիսկ, մինչև անգամ – դաժե(ը)
  2. ձեռքի հետ էլ, միանգամից – զաադնո
  3. պատվեր – զակազ
  4. փոխարենը, դրա փոխարեն – զատո 
  5. մանր – զդաչի
  6. կենսական – ժիզնիննի
  7. կենդանի – ժիվոյ
  8. միայն թե, մենակ թե – լիշ բը / բի
  9. ամեն, բոլոր, յուրաքանչյուր – լյուբոյ
  10. կարճ ասած, մի խոսքով – կառոչե
  11. ի դեպ, իմիջիայլոց – կստածի
  12. պահ – մոմենտ
  13. 1․ հստակ 2․ իրոք – չոտկի
  14. հաջող, ցտեսություն – պակա
  15. մշտապես – պաստայաննի / պաստայաննը
  16. ընդմիջում – պերերիվ
  17. ողջույն, բարև – պրիվետ
  18. ընդ որում, ըստ որում – պրիտոմ
  19. ուղիղ – պրյամո
  20. պարզապես, ուղղակի – պրոստո/ը
  21. նկարահանում – սյոմկա
  22. ժամկետ – սռոկ 
  23. ոճ – ստիլ, սթայլ
  24. ընդհանրապես – վապշե
  25. տարբերակ – վարիանտ, վերսիա
  26. միշտ – վեչնի
  27. մի խոսքով – վոպշմ
  28. ճիշտ, ճշգրիտ, ճիշտ որ – տոչնի
  29. վերջ – ֆսյո
  30. ամեն դեպքում – ֆսյո ժը