Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Անմեղսունակ

Կատարած հանցանքը չգիտակցող կամ գիտակցել չկարողացող (հոգեկան հիվանդության կամ խանգարման պատճառով), ընդհանրապես՝ սեփական արարքների հետևանքը կամ մեղքը չգիտակցող։

Մեղսագրվող արարքի նկատմամբ դատարանը նրան անմեղսունակ ճանաչեց:

Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարելու ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում։

Դատարանը անմեղսունակ ճանաչեց մեղադրյալին և նրան հարկադիր բուժման ուղարկելու որոշում կայացրեց: