Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԳՐՎԱԾՔՆԵՐԻ (ՑՈՒՑԱՆԱԿ, ԳՈՎԱԶԴ)  ԼԵԶՎԱԿԱՆ

 ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Լեզվի բնագավառում իրավախախտումները կանխարգելելու նպատակով ՀՀ լեզվի կո­միտեն պարբերաբար դի­տարկում է հրապարակային գրվածքների  (ցուցանակ, գով­ազդ) լեզվավիճակը՝ տնտե­սա­վարողներին իրազեկելով լեզվական օրենս­դրութ­յան պա­հանջների մասին, նրանց հորդորելով իրենց տնտեսական գործունեության ընթացքում հաշվի առնել օրենս­դրության ստորև նշված պահանջները։

Հայաստանի Հանրապետության հաստատությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետով, իսկ գովազդին ներկայացվող ընդհանուր պահանջները՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով։

Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետի՝

Հայաստանի Հանրա­պետու­թյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակեր­պու­թյուն­ները պար­տավոր են ցուցանակները և գովազդի բոլոր միջոց­ները ձևա­վորել հայերեն` անհրաժեշ­տության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաս­տանի Հանրապետության օրենս­գրքի 1893-րդ հոդվածով

Հա­յաս­­տանի Հանրա­պետու­թյան պե­տական մար­մինների, ձեռ­նար­կությունների, հիմ­­նարկ­­ների և կազ­մա­կեր­­պու­թ­յունների (ան­կախ սեփա­կանու­թյան ձևից) ցու­ցա­նակ­ները, գովազդները ոչ հայերեն ձևա­վորելը առաջացնում է վարչական պատասխա­նատվություն՝ տուգանքի նշանակում։