Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հնդեվրոպական լեզվաընտանիքի ծառ

Դժվար է պատկերացնել, բայց աշխարհում կան յոթ հազարից ավելի լեզուներ։

Այդ բազմազանության մեջ յուրաքանչյուր լեզվի տեղը պատկերացնելու համար լեզվաբանները նույն նախալեզվից առաջացած լեզուները խմբավորել են՝ կազմելով լեզվաընտանիքներ։

Յուրաքանչյուր լեզվաընտանիքում էլ կան խմբեր՝ ըստ լեզուների  ցեղակցական հարաբերության։ Դրանք կոչում են նաև ճյուղեր։

Ամենաընդգրկուն լեզվաընտանիքը հնդեվրոպականն է։ Այդպես է կոչվում, որովհետև հնդեվրոպական լեզուներով խոսողներն ապրում են հսկայական տարածքում՝ Հնդկաստանից մինչև Եվրոպայի հյուսիսային երկրներում։

Հայերենը, որն աշխարհի հնագույն լեզուներից է, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանքին։

Հայերենը, ինչպես և հունարենը, ալբաներենը, ինքնուրույն ճյուղ է՝ առանց մերձավոր ցեղակիցների։ Այն ներկայացված է երկու մեռած (գրաբար, միջին հայերեն) և երկու կենդանի գրական դրսևորումներով (արևելահայերեն և արևմտահայերեն)։

Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է։ Առաջին անգամ պետական  լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։ Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։