ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԳՐՎԱԾՔՆԵՐԻ (ՑՈՒՑԱՆԱԿ, ԳՈՎԱԶԴ) ԼԵԶՎԱԿԱՆ
ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեզվի բնագավառում իրավախախտումները կանխարգելելու նպատակով ՀՀ լեզվի կոմիտեն պարբերաբար դիտարկում է հրապարակային գրվածքների (ցուցանակ, գովազդ) լեզվավիճակը՝ տնտեսավարողներին իրազեկելով լեզվական օրենսդրության պահանջների մասին, նրանց հորդորելով իրենց տնտեսական գործունեության ընթացքում հաշվի առնել օրենսդրության ստորև նշված պահանջները։
Հայաստանի Հանրապետության հաստատությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետով, իսկ գովազդին ներկայացվող ընդհանուր պահանջները՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով։
Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետի՝
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները և գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածով
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ցուցանակները, գովազդները ոչ հայերեն ձևավորելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում։