Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Author: Լեզվի կոմիտե

Գողացած իր(եր)։ 1. Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է գողոնը։ 2. Հանցագործը գողոնը թաքցրել էր տնամերձ հողամասում:
Կարդալ ավելին
Բարելավում, բարեշրջում, բարեկարգում. քայլեր, փոփոխություններ՝ ուղղված որևէ բան կարգավորելուն, բարելավելուն՝ լավացնելուն։ 1. Նախարարությունը նախաձեռնել է կրթական բարեփոխումներ։ 2. Օրենսդրական փաթեթը բարեփոխման կարիք ունի։
Կարդալ ավելին
1. Ժողովրդի կամքի արտահայտություններից մեկն իր ազգային ու քաղաքական-պետական դրության մասին։ 2. Անկախանալը, ինքնուրույն որոշում կայացնելը, ինքնորոշվելը։ 1. Հոդվածում դիտարկվում է ինքնորոշման իրավունքի հիման վրա հռչակված պետությունների ճանաչման գործընթացը։ 2. 
Կարդալ ավելին
1. Այն, ինչ հարկ եղած դեպքում կարող է մեկին առավելություն՝ գերազանցություն տալ։ 2. Նույն գույնի խաղաքարտ, որը տվյալ խաղում ամենից բարձրն է համարվում և «ծածկում է» մյուս բոլոր խաղաքարտերը։ 1. 
Կարդալ ավելին
1. Խնամքի կարիք ունեցող անձի մասին հոգ տանելը։ 2. Ծնողական խնամքից մշտապես կամ ժամանակավորապես զրկված երեխայի խնամքը և դաստիարակությունը ստանձնելը։ 1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամատարության ինստիտուտի 
Կարդալ ավելին
Ճամփորդական հիշատակարան՝ նկարագրություն. ճամփորդության ընթացքի, դեպքերի և տպավորությունների մասին համակարգված գրառումներ։ 1. Այդ ուղեգրությունները կարդալով իմանում ենք, թե միջնադարյան ո՛ր քաղաքներն են բարգավաճ եղել։ 2. Պապս իր բազում ճամփորդությունների մասին 
Կարդալ ավելին
Lրացուցիչ՝ հավելյալ աճ: 1. Արձանագրվել է տրանսպորտային ծառայությունների սակագների հավելաճ։ 2. Բնական հավելաճի շարունակական անկման պատճառով երկրում ժողովրդագրական իրավիճակը մտահոգիչ է դառնում։
Կարդալ ավելին
Մարզումներին և մրցումներին մասնակցելու համար մարզիկներին անհրաժեշտ իրեր, գործիքներ, հանդերձանք, սարքավորումներ։ 1. Չեմպիոնն այցելեց մանկատուն և փոքրիկներին մարզագույք նվիրեց։ 2. Հանրակրթական դպրոցներին վերջերս տրամադրել են բարձրորակ մարզագույք։
Կարդալ ավելին
Գինու տոն։ 1. Խաչվերացը կամ Սուրբ խաչի տոնը նաև գինետոն է եղել։ 2. Մայիսին մեծանուն գրողի տուն-թանգարանում կազմակերպվել էր գինետոն։
Կարդալ ավելին
Որևէ փաստաթղթի՝ լուսանկարչական եղանակով հանած պատճենը։ 1. Ուսանողը միջազգային փոխանակման ծրագրին դիմելու համար պետք է ներկայացնի դիպլոմի լուսապատճենը։ 2. Կայքում տեղադրեցին շնորհակալական նամակի լուսապատճենը։
Կարդալ ավելին