Ի՞նչ կարելի է անել ներկայացումը… Դե՛, ի՞նչ ասես, որ չի կարելի. դիտել, քննարկել, հավանել, քննադատել… Այո՛, բայց մի կարևոր բան մնաց: Հարցրե՛ք բեմադրիչներին, և նրանց մեծ մասն անպայման կասի, որ …
Որևէ տեքստի ճիշտ թարգմանությունն ապահովելը պարզունակ պահանջ է: Ճիշտ թարգմանությունը դեռևս լավ թարգմանությունը չէ: Լավ թարգմանությունը լեզվական, լեզվատրամաբանական չափանիշները բավարարելուց բացի, մի տեսակ պահպանում է բնագրի շունչը և նուրբ զգացողություն …
Լեզվի կոմիտեի նախաձեռնությամբ փետրվարի 6-ին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կայացավ այբբենարանի հեղինակների, տառաստեղծների և Լեզվի կոմիտեի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը` նվիրված այբբենարանի ձեռագիր տառատեսակներին։ Հանդիպման բոլոր մասնակիցները կողմ են ձեռագիր …
Փետրվարի 2-ին նախատեսվում է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի մամուլի ասուլիսը։ Հիմնական թեմաներն են ՀՀ կառավարության ծրագրում լեզվաքաղաքականությունը և լեզվավիճակի ուսումնասիրությունները։ Լեզվաքաղաքականությունը ՀՀ կառավարության ծրագրումՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. ծրագրում …
Նախորդ անգամ խոսեցինք օտարալեզու ֆիլմերի հայերեն որակյալ թարգմանությունն ապահովելու կարևորության մասին: Յուրաքանչյուր ֆիլմի համար մեկ անգամ կատարվող այդ աշխատանքը, որին հետագայում տարիներ շարունակ եթեր է տրամադրվում, պարտադիր ու տրամաբանական է, …
Ընդհանուր լեզվավիճակի վրա ունեցած մեծ ազդեցությունից է, որ եթերից հնչող հայերենը եղել ու մնում է Լեզվի կոմիտեի ուշադրության կենտրոնում: Նախորդ զրույցների ժամանակ խոսել ենք վերջին շրջանում մեր խոսք ներխուժած լեզվական …
Նախորդ անգամ խոսեցինք լեզվական այն սխալների մասին, որոնք ընդունված իմաստով քննադատության չեն դիմանում, իսկ մի այլ իմաստով՝ շատ լավ դիմանում են. ճիշտ տարբերակի հետ պայքարում տարիներ շարունակ չեն ուզում զիջել: …
Հանրային խոսքն ուսումնասիրելիս Լեզվի կոմիտեի ուշադրության կենտրոնում ի սկզբանե եղել ու մնում են զանգվածային լրատվամիջոցները՝ որպես հայոց լեզվի ամենագործուն, լավ ու վատ խոսքն ամենից արագ տարածող «օգտատերեր»: Ժամանակին բավական լեզվական …
Թե ինչ է ստեղծել հայկական կինեմատոգրաֆիան վերջին տարիներին՝ գնահատել են ու կվերագնահատեն մասնագետներն ու հանդիսատեսը: Իսկ մենք անդրադառնանք այդ ֆիլմերի լեզվին: Ի՞նչ լեզվով է խոսում այսօր հայկական կինոն, ինչպիսի՞ հայերենով …
Լեզվի պետական տեսչությունը հեղափոխությունից հետո, ավելի ստույգՙ հունիսի 11-ին, դարձել է Կրթության եւ գիտության նախարարության լեզվի կոմիտե: Այն, որ «պետական» բառն այս կառույցի անվան միջից հանվել է, մի շարք լեզվաբաններ, …
Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։