24․05․2021 «Սպորտում կա նաև ազգային մենտալիտետի խնդիր»։ Նշված բառի հայերեն համարժեքը մտածելակերպ–ն է։ Նախապատվություն պետք է տալ ոչ թե օտար, այլ մեր բառերին։ «Գիտեմ, նաև թիմային աշխատանք եք տանում»։ …
Ուսումնասիրել ենք հաղորդաշարի լեզվավիճակը։ Վերլուծել ենք միայն այն սխալները, որոնց պատասխանատուն ստեղծագործական խումբն է (հաղորդավարի խոսք, այլազգի մասնակիցների խոսքի հայերեն թարգմանություն)։ Ընդհանուր տպավորությունը դրական է։ Ստորև ներկայացնում ենք նկատված սխալները՝ …
Ուսումնասիրել ենք «Ձայնային հարված» հաղորդաշարի վերջին ամիսների հաղորդումների լեզվավիճակը: Ներկայացնում ենք հաղորդավարուհու խոսքում նկատված սխալների երկրորդ ամփոփագիրը։ «Արմինկան այն երգչուհիներից է, ում կողքով տարիները կարծես թե չեն անցնում։ Նա …
Ուսումնասիրվել է «Ձայնային հարված» հաղորդաշարի վերջին ամիսների հաղորդումների լեզվավիճակը: Ներկայացնում ենք հաղորդավարուհու խոսքում նկատված սխալներից մի քանիսը՝ մեկնաբանություններով։ Առանձին բաժնով ներկայացնում ենք այնպիսիք, որոնք ենթակա չեն մեկնաբանման ու շտկման․ դրանք …
Հաղորդաշարի բնույթն այնպիսին է, որ այն վարողը անընդհատ ինչ-որ բան է գտնում, ուստի նա հաճախ է գործածում գտնել բառը, միայն թե այն արտասանում է սխալ՝ քթնել, քթա, կքթնեմ և այլն։ …
Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/
Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։