Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Այսօրվա հայերենը

Շարվածքի տեսակ, երբ տառերը գրվում են իրարից հեռու՝ ց ր վ ա ծ, նրանց միջև լինում է ազատ տարածություն՝ բացատ։ Գործածվել են նույն տառատեսակի մեծատառերը, այլ տառատեսակներ և ցրիվ շարվածք։ 
Կարդալ ավելին
Մեկնելուց առաջ ուղևորների ներս թողնելն օդանավ, գնացք, նավ (և այլն) տեղեր զբաղեցնելու համար։ Օդանավակայանում հաշվառման ժամանակ տրվում է նստեցման կտրոն։ Փոխադրողը նստեցումը սովորաբար սկսում է թռիչքից 40 րոպե առաջ։ Ուղևորների 
Կարդալ ավելին
Լրատվական տարբեր աղբյուրներից որոշակի սկզբունքով առանձնացված, քաղված լուրերի ամբողջություն։ Շուտով կգործի «Հայկական բլոգներից լրաքաղ» բաժինը: Կայքն առաջարկում է սոցցանցային լրաքաղ։ Պարբերականը միջազգային իրադարձություններին անդրադառնում էր առավելապես լրաքաղի ձևով։
Կարդալ ավելին
Որևէ երևույթի, իրադարձության, առհասարակ որևէ բանի հաջորդող՝ շարունակություն։ Օպերայի շենքին հարակից սրճարանները կփակվեն. ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Հաջորդիվ կլինի քննիչի միջնորդությունը։ Հաջորդիվ՝ մարտաֆիլմ։
Կարդալ ավելին
Երկու տարբեր մակարդակներով հարթակներն իրար միացնող թեթևաթեք անցում, որը հեշտացնում է տարատեսակ սայլակների անարգել տեղաշարժը: Կառուցվող թեքահարթակները միջազգային չափորոշիչներին համապատասխան են: Տրամադրվում է թեքահարթակով ավտոմեքենա: Բազմաթիվ նոր թեքահարթակներ են կառուցվել 
Կարդալ ավելին
Տեսախցիկ ունեցող կապի սարքերով արված զանգ, որը զրուցակիցներին միմյանց տեսնելու հնարավորություն է տալիս: Տեսազանգը հնարավոր է իրականացնել համացանցային կապի միջոցով: Տեսազանգի վճարը գանձվում է սովորական զանգի սակագներով: Հայտնի բեմադրիչի հետ 
Կարդալ ավելին
Հանքավայրին կից բնապահպանական կառույց է, որտեղ ամբարվում, կուտակվում են հանքի շահագործումից առաջացած քիմիական թունավոր թափոնները (պոչանքը), հանքաջրերը: Հայաստանում որոշ պոչամբարներ ամենավտանգավորների դասին են պատկանում: Ի տարբերություն գյուղի բնակիչների՝ շատերը լավ 
Կարդալ ավելին
1. Հետ նայող, դեպի հետ ուղղված՝ դարձած, 2. Անցյալին նայող, անցյալը քննող։ Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում։ Այսօր մեկնարկում է «Հետահայաց» նախագիծը, որն այսուհետև կգտնի 
Կարդալ ավելին
Որևէ բանի հակառակ կողմը՝ շրջած երեսը, մյուս երեսը։ Հուշադրամների դարձերեսների կենտրոնում պատկերված են Էջմիածնի Մայր տաճարը, Գնդեվանքը և Նորավանքը: Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։ Դուք պետք է հետևեք էջի դարձերեսի 
Կարդալ ավելին
Որևէ բանի՝ թղթադրամի, մետաղադրամի, շքանշանի ևն դիմահայաց երեսը։ Հականիշը՝ դարձերես։ Թողարկվել են հետևյալ ոսկե հուշամեդալները` «Հովհաննես Այվազովսկի-200» (դիմերեսին դրվագ է Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավից)։ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ 
Կարդալ ավելին

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook