Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Այսօրվա հայերենը

Անձ, հիմնարկություն, որը որոշակի ժամկետով վարկ է վերցնում վերադարձնելու պարտավորությամբ։ Նախարարությունը չի կարողանում օգնել վարկառու գյուղացիներին։ Վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Օտարերկրյա այդ բանկի համար Հայաստանը հուսալի վարկառու 
Կարդալ ավելին
Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ուղղակիորեն և/կամ անուղղակիորեն կրում է կայացվող որոշումների և իրականացվող գործողությունների ազդեցությունը. հետաքրքրված, առնչակից կողմ։ Սոցիալական փաթեթի յուրաքանչյուր շահառու էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկանում է, թե ո՛ր 
Կարդալ ավելին
Հեռավորության վրա կատարվող ուսուցում, ուսումնական գործընթացին բնորոշ բոլոր տարրերով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Վերջին տարիների ամենաակտիվ քննարկվող ուսուցման ձևը հեռավար ուսուցումն է։ Հեռավար ուսուցման համակարգում արդեն իսկ գրանցվել է 700 դիմորդ։ 
Կարդալ ավելին
Բանկային, ֆինանսական, հաշվապահական գործառնություններում դրամական միջոցները, վճարումները և այլն գրանցել (բանկային) հաշվին։ Բանկն առաջարկում է անվճար հաշվեգրել դրամական փոխանցումները։ Հիմնական գումարը մարվում է ամսական վճարներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը՝ նվազում։ 
Կարդալ ավելին
Կալանավայրում հարազատների, բարեկամների կողմից կալանավորներին կամ ձերբակալվածներին փոխանցվող մթերք, զանազան իրեր. փաթեթ, ծանրոց։ Հանձնուք բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում։ Հորդորել է ոչ մի դեպքում անծանոթ անձանցից 
Կարդալ ավելին
Թիմային մարզական խաղերում (ֆուտբոլ, հոկեյ, ձեռքի գնդակ, ռեգբի և այլն) սեփական դարպասը խփած պատահական գոլ, որը գրանցվում է մրցակցի օգտին։ Պաշտպանը ինքնագոլի հեղինակ է դարձել։ Երկրորդ խաղակեսում անհավանական ինքնագոլ է 
Կարդալ ավելին
Ինքնաթիռի օդ բարձրանալու կամ վայրէջք կատարելու համար հատուկ ուղի օդանավակայաններում, թռիչքադաշտերում, նաև՝ օդանավերի, հրթիռների, տիեզերանավերի ուղեծիր։ Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղի և թափ հավաքել օդ բարձրանալու համար։ Կարգավարների հրահանգով ինքնաթիռն 
Կարդալ ավելին
Հասարակական, բարեգործական կամ այլ նպատակով դրամական միջոցներ հավաքելը, նաև՝ նման գործընթաց կազմակերպելը, նախաձեռնելը։ Մի խումբ քաղաքացիներ դրամահավաք են նախաձեռնել։ Հիմնադրամը չպետք է նույնացվի դրամահավաք կառույցի հետ։ Դրամահավաք-արշավը մեկնարկել է ապրիլին։ 
Կարդալ ավելին
Շարվածքի տեսակ, երբ տառերը գրվում են իրարից հեռու՝ ց ր վ ա ծ, նրանց միջև լինում է ազատ տարածություն՝ բացատ։ Գործածվել են նույն տառատեսակի մեծատառերը, այլ տառատեսակներ և ցրիվ շարվածք։ 
Կարդալ ավելին
Մեկնելուց առաջ ուղևորների ներս թողնելն օդանավ, գնացք, նավ (և այլն) տեղեր զբաղեցնելու համար։ Օդանավակայանում հաշվառման ժամանակ տրվում է նստեցման կտրոն։ Փոխադրողը նստեցումը սովորաբար սկսում է թռիչքից 40 րոպե առաջ։ Ուղևորների 
Կարդալ ավելին

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին