Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ (28-րդ թողարկում)

Գովելի է, որ հայախոսները սիրում են օտար լեզուներ սովորել։ Շատերը նույնիսկ մեկից ավելի օտար լեզու գիտեն։ Բնական է, որ լեզու սովորելու ընթացքում մարդիկ կարող են կրել օտար լեզվի ազդեցությունը։ Սակայն բոլոր ազդեցությունները չեզոքանում են մայրենին շատ լավ իմանալու և նրա շահն ամեն ինչից վեր դասելու պարագայում։

Բնական պետք է լինի, երբ բազմալեզու հայախոսը մայրենիով խոսելիս ուշադիր  լինի իր խոսքի նկատմամբ և գործածի հայերեն բառեր (այդ թվում՝ եզրույթներ)։ Օտար բառերով համեմված խոսքը լեզուների իմացության ցուցիչ չէ, այլ ավելի շուտ ցուցամոլություն։

Առաջարկում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ խրախուսելով հայերեն բառերի գործածումը։

Նախկինում հրապարակվածները կարող եք տեսնել «Օտար բառեր» բաժնում։

  1. ամորֆ – անձև
  2. անգլիցիզմ – անգլիաբանություն
  3. աուդիտոր – 1. հաշվեքննող, 2. հաշվեքննիչ
  4. աուտենտիկ – 1․ իսկական, բնագրային, հավաստի
  5. բրա – որմնաջահ
  6. էրոզիա – 1. քայքայում, 2. ողողամաշում, 3․ բժշկ․ քերծվածք
  7. թեոլոգիա – աստվածաբանություն
  8. ինիցիալ – սկզբնատառ(եր), անվանատառ(եր)
  9. լեոպարդ – ընձառյուծ
  10. լուպա – խոշորացույց
  11. կապսուլա – դեղապատիճ, պատիճ
  12. կապրիզ – քմահաճույք, կամակորություն
  13. կիոսկ – կրպակ
  14. հեգեմոնիա – գերիշխանություն
  15. հիերարխիա – պաշտոնակարգություն, աստիճանակարգություն, ստորակարգություն
  16. մարշրուտ – երթուղի
  17. մելոդիա – մեղեդի
  18. մելոման – երաժշտամոլ, երաժշտասեր
  19. մետաֆոր(ա) – փոխաբերություն
  20. մետեորիտ – երկնաքար
  21. մոդիֆիկացիա – ձևափոխություն
  22. նատուրա – 1․ բնություն, 2․ բնույթ, բնավորություն, 3․ էություն
  23. նեոլոգիզմ – նորաբանություն
  24. նևրոլոգ – նյարդաբան
  25. պարալիչ / պարալիզ – 1․ կաթված, 2․ անդամալուծություն
  26. պելիկան – հավալուսն
  27. պրաբել (ռուս. пробел) – բացատ
  28. ռադիացիա – ճառագայթում, ճառագայթահարում
  29. տաբլետկա – հաբ, դեղահաբ, դեղահատ
  30. ունիվերսալիա – ընդհանրույթ

🔷ՀՀ լեզվի կոմիտեն հրապարակել է 2019-2022 թթ. հայաշխարհի լեզվավիճակին վերաբերող տեղեկագիր։

🔶Աշխատանքն անվանվել է «#Հայաստանի, #Արցախի և #Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր»:

🔻Տեղեկագիրը կարող եք կարդալ առցանց կամ ներբեռնել այստեղից՝ http://www.langcom.am

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

Ավելին
facebook