Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԴԻՎԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ՀՐԵՇԱՑՈՒՄ

դիվայնացու, հրեշացում, դեմոնիզացիա,

Քարոզչական տեխնոլոգիաներից է անձի վատ, դաժան, անմարդկային, ոչնչացնող կերպարի ձևավորումը հանրության շրջանում։ Սա պայքարի ձև է, որով խոսույթ է սկսվում և միտումնավոր բացասական կարծիք է ձևավորվում անձի, խմբի, պետության, որևէ գաղափարախոսության մասին՝ ներկայացնելով այն որպես թշնամական, կործանարար, դիվային, հրեշավոր։
Նպատակը՝ վարկաբեկել, անվանարկել, սևացնել որևէ մեկին (որևէ բան)՝ նրանից դևի՝ հրեշի կերպար ստեղծելով (անկախ ճշմարտությունից)։

Քարոզչական այս միջոցի մասին մեզանում խոսելիս գործածում են օտար «դեմոնիզացիա» բառը, որ ռուսերեն демонизация-ն է (անգլ. demonization)։ Բառի արմատը «դեմոն»-ն է, որը նշանակում է «դև»։ Որպես այս եզրույթի համարժեք՝ գործածվում են հայերեն ԴԻՎԱՅՆԱՑՈՒՄ (< դիվային < դև), ՀՐԵՇԱՑՈՒՄ նոր բառերը, որոնք վերջերս ավելի ու ավելի հաճախ են գործածվում։

🔹«Հավաքվածները նրան ներկայացրին որպես թշնամի, և սկսվեց դիվայնացման գործընթաց»։

🔹 «Ռոբոտների հրեշացումը տարբեր առիթներով գլուխ է բարձրացնում»։

🔹 «Շարժման գաղափարախոսության հրեշացումը տվեց հակառակ արդյունքը»։

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook