Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԵՎ, ՈՒ շաղկապների նմանություններն ու տարբերությունները

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Եվու շաղկապները հայերենի ամենագործածական բառերի քառյակի մեջ են մտնում։
Գրեթե բոլորը գիտեն, որ սրանք միավորում են բառեր, բարդ նախադասություններ կազմող հավասարազոր նախադասություններ և պարբերություններ։
Այս շաղկապներն ունեն թե՛ նմանություններ և թե՛ տարբերություններ։ Անդրադառնանք դրանց։
  1. Հին հայերենն ուներ և / եւ շաղկապ, իսկ ու-ն ժողովրդական խոսքի ազդեցությամբ հետագա ժամանակներում սկսեց գործածվել որպես շաղկապ։ Հիմա էլ ու-ն ավելի ժողովրդական կենդանի խոսքին է բնորոշ, իսկ և-ը՝ գիտական, վարչական, պաշտոնական խոսքին։ Գեղարվեստական գրականության և հրապարակախոսության մեջ երկուսն էլ ազատորեն գործածվում են։
  1. Ու-ն նախընտրելի է հիմնականում ավելի փոքր միավորներ կապելու համար, իսկ և-ը՝ ավելի մեծ միավորներ։ Բայց գրողը կամ խոսողը կաշկանդված չէ։
  1. Երբ նույն նախադասության կամ պարբերության մեջ ևու շաղկապները գործածելու անհրաժեշտություն է լինում, ապա ու-ն գործածվում է ավելի սերտ միասնության հարաբերություն ցույց տալու համար (Հայր ու որդի գնացին դաշտ)։ Եվ շաղկապը գործածվում է իմաստային ավելի թույլ կապ ունեցող միավորների դեպքում (Արքայի ձեռքին այդ սուրը փայլատակում էր պարսիկների, հռոմեացիների և Հայաստանի մյուս թշնամիների դեմ կռվելիս)։

 

  1. Երբ կապվող բառերից առաջինը վերջանում, իսկ հաջորդն սկսվում է ձայնավորով, ապա զուտ բարեհնչության տեսանկյունից ցանկալի է և-ը (արտասանելիս սրա սկզբում յ [յէվ] բաղաձայնը կա, որ կարծես «կոտրում է» ձայնավորների կուտակումը)։ Այդպես է, օրինակ, այստեղ՝ «Դա պատմական կարևոր իրադարձություն էր Իտալիայի և իտալացիների կյանքում»։ Բայց չմոռանանք, որ սա պարտադիր չէ։

Իսկ եթե այդ ձայնավորը ու-ն է, ապա և-ը համարյա պարտադիր է դառնում (Նա գրում էր իր          այգու և ուրիշներին ուրախություն պարգևելու մասին)։ Այսպես բարեհունչ է։

 

  1. Ու-ով ենք ասում ծիլ ու ծաղիկթուղթ ու գրիչհաց ու պանիրմարդ ու կինսար ու ձորտատ ու պապքույր ու եղբայր և ուրիշ շատ կապակցություններ։ Ու-ով միավորվածների սերտ կապի հետևանքով բարդ բառերն են ձևավորվել ՝ անցուդարձասուլիսելումուտհարցուփորձ, նիստուկաց և այլն։

Շատ քիչ են և-ով միացածները, ինչպես՝ առևտուր, երթևեկ և այլն։

  1. Շատ կապակցություններում և-ը հավելման իմաստ է արտահայտում, ինչպես նաև-ը (Ծաղկել էին այգու ծառերը, առաջին անգամ ծաղկել էր և որդու տնկած խնձորենին), այնինչ ու-ն նման գործառույթ չունի։
  1. Ոմանք միամտաբար կարծում են, թե շաղկապով նախադասություն չի կարող սկսվել։  Կարող է։ Ավելին, և-ով և ու-ով ծավալուն խոսք կարող է սկսվել, հատկապես գեղարվեստական։ Հիշենք Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի առաջին սուրահի սկիզբը.

         Եվ քարավանը Աբու-Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`

Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հովհ. Թումանյանի «Հոգեհանգիստ» բանաստեղծությունն սկսվում է այսպես.

        Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝

Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին։

  1. Երկու շաղկապն էլ մեծատառ գրության որոշակի դժվարություն են հարուցում ոմանց համար։ Երկուսն էլ կազմված են երկու տառից. մեծատառ են գրվում միայն առաջինները՝ Եվ (ավանդական ուղղագրությամբ՝ Եւ), Ու։ Բայց չպիտի մոռանանք, որ երբ անհրաժեշտ է լինում ամբողջ բառակապակցությունը կամ նախադասությունը գլխագրերով գրել, ապա միայն այսպես՝ ԵՎ և ՈՒ։ Ազդագրի վրա, օրինակ, կգրվի այսպես՝ ՍԵՐ ԵՎ ԽԱՐԴԱՎԱՆՔ, ՊԱՊՆ ՈՒ ԹՈՌԸ (ոչ թե ՍԵՐ եվ ԽԱՐԴԱՎԱՆՔ, ՍԵՐ և ԽԱՐԴԱՎԱՆՔ, ՊԱՊՆ Ու ԹՈՌԸ…)։
  1. Եվ-ը մասնակցում է ուրիշ շաղկապների կազմությանը։ Այդ շաղկապները գրվում են անանջատ (նաևայլև), անջատ (բայց և) կամ էլ ունեն երկգրություն՝ թեկուզև / թեկուզ ևթեպետև / թեպետ ևուստիև / ուստի և։ Ընդ որում միասին գրելու նկատելի միտում կա։ Ու-ն այս առումով «մեկուսացած է»։
  1. Եվ-ի կրկնությամբ է ստեղծվել և՛ …, և՛ … շաղկապը, որի միջոցով հատուկ շեշտվում է թվարկվող յուրաքանչյուր միավորը (Նրա խոսքի մեջ կար և՛ երախտագիտություն, և՛ աղերսանք, և՛ հույս)։ Տպագիր խոսքում շատերը շեշտերն անտեսում ու չեն դնում. դա խանգարում է տեքստն անսայթաք ու ճիշտ ընթերցելուն։ Ու-ով կրկնավոր շաղկապ չի կազմվում։

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook