Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Լրաճարակ

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ համաճարակների ժամանակ լրատվական դաշտում, մեդիահարթակներում, սոցցանցերում շրջանառվող կեղծ, չճշտված լուրերը, առողջությանը վնաս հասցնող զանազան խորհուրդները կամ պարզապես տեղեկատվական հեղեղը կարող են սրել իրավիճակը։ Սա մի երևույթ է, որն անվանում են «ինֆոդեմիա», հայերեն՝ ԼՐԱՃԱՐԱԿ:

Պետական կառավարման մարմինները, առողջապահության ոլորտի աշխատողները, բժիշկները պայքարում են համաճարակի դեմ։ Իսկ կեղծ և վնասակար լուրերի համաճարակի՝ ԼՐԱՃԱՐԱԿԻ դեմ պետք է գործուն պայքար մղեն ողջամիտ բոլոր մարդիկ։