Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հաճախ տրվող հարցեր

  1. Ինչպե՞ս կարող եմ գտնել բառի բացատրությունը։

Փնտրե՛ք  Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի  «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» կամ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»։

Արևմտահայերեն բառերի համար՝ Գ. արք. Ճէրէճեան, Փ. Տօնիկեան, Արտաշէս Տէր Խաչատուրեան, «Հայոց լեզուի նոր բառարան»։

Գրաբար բառերի համար՝ Հ. Աւետիքեան, Հ. Սիւրմէլեան, Հ. Աւգերեան, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»։

Միջին հայերենի համար՝ Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան,  «Միջին հայերենի բառարան»։

Բարբառային բառերի համար՝ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, «Հայոց լեզվի բարբառային բառարան»։

  1. Ինչպե՞ս կարող եմ գտնել բառի հոմանիշը։

Փնտրե՛ք Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանում»։

  1. Ինչպե՞ս կարող եմ գտնել բառի ծագումը կամ ստուգաբանությունը։

Որոնե՛ք  Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» կամ Գ. Ջահուկյանի «Հայերեն ստուգաբանական բառարանում»:

  1. Ինչպե՞ս կարող եմ ստուգել բառի ուղղագրությունը։

Որոնե՛ք  Հովհ. Բարսեղյանի «Հայերեն ուղղագրական, ուղղաղոսական, տերմինաբանական բառարանում» կամ Ա. Սուքիասյանի և Ք. Սուքիասյանի «Արդի հայերենի  ուղղագրական-ձևակազմական բառարանում»:

  1. Ինչպե՞ս կարող եմ գտնել դարձվածքի նշանակությունը։

Որոնե՛ք Պ. Բեդիրյանի «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանում» կամ Ա. Սուքիասյանի և Ս. Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանում»։

  1. Ինչպե՞ս կարող եմ ստուգել՝ բառը մեծատա՞ռ է գրվում, թե՞ փոքրատառ։

Փնտրե՛ք Դ. Գյուրջինյանի «Մեծատա՞ռ , թե՞ փոքրատառ» գրքում, ինչպես նաև հետևեք Լեզվի կոմիտեի կայքում ստեղծված նույնանուն խորագրի տակ տեղադրվող թարմացումներին։

  1. Ինչպե՞ս կարող եմ գտնել տառային հապավման բացատրությունը։

Որոնե՛ք Դ. Գյուրջինյանի և Ն. Հեքեքյանի «Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանում» կամ վերջինիս հիմքի վրա Լեզվի կոմիտեի կայքում ստեղծված և անընդհատ թարմացվող առցանց բառարանում։

  1. Ինչպե՞ս կարող եմ իմանալ օտար բառի հայերեն համարժեքը։

Փնտրե՛ք Ա. Հայրապետյանի «Օտար բառերի բառարանում» կամ Լեզվի կոմիտեի՝ օտար բառերի հայերեն համարժեքների առցանց բառարանում, որը պարբերաբար թարմացվում է։

  1. Ինչպե՞ս կարելի ճշտել բառի հոգնակիի կազմությունը։

Որոնե՛ք Դ. Գյուրջինյանի «Անուն խոսքի մասերի թվի կարգը արդի հայերենում» գրքում կամ հայոց լեզվի ընդարձակ բացատրական բառարաններում, որտեղ վերջավորությունները ներկայացված են բառահոդվածներին կից։

  1. Որտեղի՞ց կարող եմ օգտվել կետադրական հարցերի դեպքում։

Հայոց լեզվի կետադրության մասին կարող եք կարդալ Ս. Աբրահամյանի «Հայերենի կետադրություն», Ա. Թորոսյանի «Հայերենի կետադրություն» և Ա. Սարգսյանի «Ժամանակակից հայերենի կետադրությունը» գրքերում։

  1. Ո՞ր հարցերի վերաբերյալ է պարզաբանում տրամադրվում Լեզվի կոմիտեի զրուցարանի միջոցով։

Մեր զրուցարանի միջոցով պարզաբանումներ են տրամադրվում լեզվի բնագավառին առնչվող լեզվական (բայց ո՛չ դասագրքերից և շտեմարաններից) և իրավական հարցումներին։

  1. Որտե՞ղ կարելի է գտնել Լեզվի կոմիտեի հորդորակները։

Հետևյալ հղումով՝ www.langcom.am/հորդորակ/։

  1. Ինչպե՞ս կարող եմ առաջարկություններ ներկայացնել Լեզվի կոմիտեին կամ հայտնել լեզվական իրավախախտման մասին։

Գրե՛ք մեզ contact@langcom.am հասցեով կամ զանգահարեք 010266879 (ներքին՝ 0) հեռախոսահամարին։